Պետք է, անտեսելով տասնորդական կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում և քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։
Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա կատարել բաժանում բնական թվի։
9. Ասում են, որ այն հարցին, թե ինքը քանի աշակերտ ունի, մեծ փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը պատասխանել է. «Իմ աշակերտների կեսն ուսումնասիրում է մաթեմատիկան, մեկ քառորդը՝ բնությունը, մեկ յոթերորդը ժամանակն անցկացնում է լուռ խորհրդածությունների մեջ, իսկ մնացած մասը 3 օրիորդներ են»։ Քանի՞ աշակերտ ուներ Պյութագորասը։
Շաբաթ օրը է բայց մեկ է ութը չեղած արթնանում եմ։ Նախորդ գիշերվանից հալից ընկած ու բժժած եմ։ Բայց զարթնում եմ բանալին դեռ բռիս մեջ, և դա ինձ ստիպում է մտքերս հավաքել ու մտածել։ Թեկուզ չգիտեմ բանալին ինչ է բացում, ինձ համար շատ թանկ է։ Չեմ կարողանում ձեռիցս բաց թողել։ Զարթատութփիս մեջ գտնում եմ մայրիկիս արծաթե շղթաներից մեկը, բանալին վրան եմ անցկացնում ու քցում եմ վզիս։ Միացնում եմ ռադիոն ու լուրերը լսում։ Ոստիկանության է կանչվել օլդ քենթ ռոուդ փողոցում երթևեկությունը խոչընդոտ ինքաբուխ ցույցը ցրելու համար ։
Գայլը (լատիներեն՝ Canis lupus) շնազգիների ընտանիքի ամենախոշոր և ամենախելացի ներկայացուցիչն է։ Դարեր շարունակ այս կենդանին եղել է մարդու կողքին՝ ներշնչելով և՛ վախ, և՛ հիացմունք։ Հետաքրքիր է, որ մեր հավատարիմ բարեկամները՝ շները, առաջացել են հենց գայլերից մոտ 15-30 հազար տարի առաջ։
Գայլերը բնության ամենախելացի և կազմակերպված կենդանիներից են։ Շատերը նրանց գիտեն հեքիաթներից որպես «չար» կերպարներ, սակայն իրականում գայլերը շատ կարևոր դեր ունեն բնության մեջ։ Նրանց հաճախ անվանում են «անտառի սանիտարներ», քանի որ նրանք մաքրում են բնությունը հիվանդ ու թույլ կենդանիներից՝ թույլ չտալով համաճարակների տարածումը։ Գայլերը միայնակ չեն ապրում. նրանք ունեն ընտանիքներ, որոնց անվանում են ոհմակ: Ոհմակում տիրում է երկաթյա կարգապահություն։ Այնտեղ կա առաջնորդ, որին բոլորը լսում են։ Գայլերը շատ հավատարիմ են և հոգատար միմյանց հանդեպ. նրանք միասին են որս անում և միասին խնամում ձագուկներին։ Գայլերի կյանքում ամենակարևորը համագործակցությունն է։ Ոհմակը պարզապես խումբ չէ, այլ բարդ կառուցվածք ունեցող ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը։ Ոհմակը գլխավորում են ամենափորձառու արուն և էգը (ալֆա զույգը)։ Նրանք են որոշում՝ երբ որսի գնալ կամ որտեղ հանգստանալ։ Երբ ոհմակում ձագուկներ են ծնվում, ամբողջ խումբն է զբաղվում նրանց դաստիարակությամբ։ Եթե ծնողները որսի են գնում, ոհմակի մյուս անդամներից մեկը մնում է որպես «դայակ»։ Յուրաքանչյուր ոհմակ ունի իր տարածքը, որը խստորեն պաշտպանում է օտարներից։ Տարածքի սահմանները նշելու համար նրանք օգտագործում են ձայնային ազդանշաններ (ոռնոց)։
Հայկական լեռնաշխարհում գայլը միշտ եղել է ուժի և տոկունության խորհրդանիշ։ Մեր նախնիները հարգել են գայլի զգոնությունը։ Բնապահպանական տեսանկյունից գայլն անփոխարինելի է։ Առանց գայլերի՝ խոտակեր կենդանիների (եղնիկներ, այծյամներ) թիվը չափազանց կշատանար, ինչը կհանգեցներ անտառների ու արոտավայրերի ոչնչացմանը։ Այսպիսով, գայլը պահպանում է բնության նուրբ հավասարակշռությունը։
Գայլերը լինում են ոչ միայն մոխրագույն, այլև բոլորովին սպիտակ կամ սև՝ կախված նրանից, թե որտեղ են ապրում։ Նրանց մորթին կազմված է երկու շերտից։ Առաջին շերտը չի թողնում, որ խոնավությունը հասնի մաշկին, իսկ երկրորդը՝ խիտ ու բրդոտ շերտը, պահպանում է մարմնի ջերմությունը նույնիսկ ամենախիստ սառնամանիքներին։ Գայլի թաթերի արանքում կան հատուկ թաղանթներ, որոնք թույլ են տալիս նրանց չխրվել ձյան մեջ և ավելի արագ տեղաշարժվել։ Գայլն ունի 42 հզոր ատամ, որոնք կարող են կոտրել նույնիսկ ամենապինդ ոսկորները։
Գիտե՞ք, որ գայլերն ունեն իրենց սեփական հաղորդակցման ձևը։ Ոռնոցը նրանց «հեռախոսն» է։ Ոռնոցի միջոցով նրանք տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի մասին կամ կանչում են ոհմակի մյուս անդամներին։ Գայլը կարող է լսել ձայնը 9-10 կիլոմետր հեռավորությունից, իսկ նրանց հոտառությունը 100 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը։ Որսի հետևից վազելիս գայլը կարող է զարգացնել մինչև 60 կմ/ժ արագություն և կատարել 5 մետրանոց թռիչքներ։ Նրանք ունեն փայլուն հիշողություն և կարող են մտապահել տեղանքի քարտեզը տարիներ շարունակ։ Գայլերը բնության կատարյալ «մեքենաներ» են։ Նրանց մարմինը կառուցված է երկարատև վազքի և ծանր պայմաններում գոյատևելու համար։
Ինչո՞ւ են գայլերին անվանում «անտառի սանիտարներ»:
ա) Որովհետև նրանք մաքրում են անտառը թափոններից:
բ) Որովհետև բնությունը մաքրում են հիվանդ և թույլ կենդանիներից:
գ) Որովհետև նրանք բուժում են մյուս կենդանիներին:
Ի՞նչ է «ոհմակը»:
ա) Գայլերի առանձին կացարանը:
բ) Գայլերի ընտանիքը կամ խումբը:
գ) Գայլի ձագուկի անունը:
Որքա՞ն հեռավորությունից կարող է գայլը լսել ձայնը:
ա) 1-2 կիլոմետր
բ) 500 մետր
գ) 9-10 կիլոմետր
Ի՞նչ է խորհրդանշում գայլը:
ա) Վախ և չարություն
բ) Ուժ, ազատություն և հավատարմություն
գ) Դանդաղաշարժություն
Կազմի՛ր նոր բառեր հետևյալ արմատներով.
Գայլ- Գայիլաձուկ
, անտառ – անտառային
, ձագ, – ձագուգ
աշխարհ – աշխարահին
, ատամ – Ատամային
Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։շ
Գայլին բնորոշող հինգ ածական գրի՛ր։
հավատարիմ ուժեղ արագաշար կազմակերպված
Լրացրո՛ւ բաց թողնված բառերը՝ հիմնվելով տեքստի բովանդակության վրա։
Գայլերը բնության ․․ամենախելացի կազմակերպվաց․․․․․․․ կենդանիներից են։
Նրանց հաճախ անվանում են․ անտառի սանիտարներ ․․․։
Գայլերը միայնակ չեն ապրում. նրանք ունեն ընտանիքներ, որոնց անվանում են․․ոհմակ ․․։
Ոհմակում տիրում է ․․․երկաթիա կարքապաությու․․։
Գայլերը շատ հավատարիմ են և ․․․․․հոգատար ․․․․․․ միմյանց նկատմամբ։
Գայլերի կյանքում ամենակարևորը․․․ համագործաքցություն ․․․․․։
Առանձնացրո՛ւ այն տեղեկատվությունը, որը ծանոթ էր քեզ։
Տեքստից առնձնացրո՛ւ քեզ մեծ զարմանք պատճառած տեղեկատվությունը։գա
Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները):
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
Նկարում պատկերված տախտակը, պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:
Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Ոչ բոլոր դեֆորմացիաների դեպքում է առաջանում առաձգականության ուժ:
Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը:
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:
Պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Այդ ձևափոխությունը պլաստիկ է և կիրառվում է մետաղները կռելու, դրոշմելու, քանդակներ պատրաստելու համար:
Եթե զսպանակից կախենք կշռաքար, ապա զսպանակը կձգվի, սակայն կշռաքարը ցած չի ընկնի, քանի որ նրա վրա բացի ծանրության ուժից կազդի առաձգականության ուժը:
Առաձգականության ուժը հավասար է և հակառակ է ուղղված ծանրության ուժին:
Եթե զսպանակից կախենք երկու նույնպիսի կշռաքար, ապա զսպանակի դեֆորմացիան երկու անգամ կմեծանա, երեք կշռաքարի դեպքում՝ երեք անգամ կմեծանա: Դա նշանակում է, որ առաձգականության ուժը կախված է մարմնի դեֆորմացիայի չափից:
Ուժաչափ, ուժի չափումը
Եթե զսպանակի մի ծայրն ամրացնենք, իսկ մյուս ծայրը ձգենք որոշակի ուժով, ապա զսպանակը կերկարի:
Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:
Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։
Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ավելի հանգամանորեն այդ մեծությանը կծանոթանաք ֆիզիկայի դասընթացում: Նկարում պատկերված ձախ ուժաչափի ցուցմունքը 112 Ն , երբ ավելացվում է նույն բեռից, ցուցմունքը դառնում է 3 Ն, զսպանակի երկարացումն ավելանում է նույն չափով:
Գոյություն ունեն ուժաչափի տարբեր տեսակներ, այդ թվում նաև մարդու մկանային ուժը չափող ուժաչափեր։
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:
Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը: Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:
Հարցեր 1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:
Մարմնի կշիռ: Երբ մարմինը դնում ենք հենարանի կամ կախոցի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում հենարանի կամ կախոցի վրա: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ և նշանակում P տառով: Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:
Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:
Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք: Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը: Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց: Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից: Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր: Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից: Մարմինների էլեկտրականցում
Հարցեր՝ 1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով․ եթե մարմինը հաղորդում է լիցք էլեկտրացույցի ձողին, թերթիկները նույն նշանի լիցքերով լիցքավորվում են և միմյանցից վանվում։
2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:
Բացասական լիցք ստանում են այն մարմինները, որոնք էլեկտրականացվում են սաթը կամ պլաստմասը բրդով կամ շորով շփելու միջոցով։
Դրական լիցք ստանում են այն մարմինները, որոնք էլեկտրականացվում են ապակե ձողը մետաքսով շփելու նման փորձերում։
4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:
Դուռը մի քիչ բացում եմ որ կարողանամ ականջ դնեմ։ Հետո գրկում եմ օլիվերին Միասին նստեւմ ենք առաջին աստիճանին փորձում եմ կատավային երանությամբ ծնկներս փռած Օլիվերին մռռօցի միջից լսել խոսակցոթյուն։ Խոսաքցության մենակ մի մասնակից եմ լսում։ Հայրիկիս ձայն այնքան ցածր է որ նրա ձայն չեմ լսում